You are on page 1of 3

Hamlet Martirosyan-ն կիսվեց իր գրառում:

Երեկ` ժամը 11:12-ին ·

Hamlet Martirosyan-ը թարմեցրել է իր կարգավիճակը


2 Դեկտեմբեր, 2016 ·
ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏԸ ՄԵՐ ՄԵՋ Է
Այսօր Հայաստանը երկու թշնամական պետությունների՝ Թուրքիայի ու
Ադրբեջանի կազմած աքցանի մեջ է և իր լինել չլինելու խնդիրն է փորձում
լուծել: Թե Թուրքիան, թե Ադրբեջանը ստեղծվել են պատմական Հայաստանի
տարածքում: Մեր հողերի վրա նստած, մեր աղբյուրների ջուրը խմող, մեր
հողերի բարիքը վայելող թշնամին ձգտում է մեզ իսպառ ոչնչացնել:
Ինչու՞ այսպես եղավ:
Կարելի՞ էր դա կանխել:
Եթե այո, ապա ե՞րբ և ինչու չկանխվեց:
Իմ «կախարդական փայտիկն» ինձ տեղափոխում է 1071թ օգոստոսի 19: 26
տարի դրանից առաջ մոտ 250 հազար քառ. կմ տարածք ընդգրկող
Բագրատունյաց թագավորությունը վերացել էր: Պետրոս Գետադարձ
կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը 1045թ դավաճանում են Գագիկ Բ
թագավորին և Անին վաճառում Բյուզանդիային: Իսկ 1071թ Մանազկերտի
դաշտում արդեն դեմ առ դեմ կանգնած են բյուզանդական զորքերը Ռոմանոս
IV կայսեր առաջնորդությամբ և Ալփ Արսլանի թուրք-սելջուկյան բանակը:
Բյուզանդական բանակը կազմված էր հայկական զորքերից ու բազմազգ
վարձկաններից (40÷70 հազար), իսկ թուրք-սելջուկներն ունեին 30÷40
հազարանոց բանակ: Բյուզանդական բանակը տալով մոտ 30 հազար կորուստ
պարտվում է, Մանազկերտը զիջում է թորք-սելջուկներին և պարտավորվում
տարեկան հարկ վճարել նրանց: Ի վերջո 1453թ մայիսի 29-ին սուլթան Մեհմեդ
Բ-ի գլխավորությամբ թուքերը գրավում են Կոնստանտինապոլսը, կործանում
Արեվելահռոմեական կայսրությունը և ստեղծում իրենց՝ օսմանյան
կայսրությունը:
ӿӿ
ӿ
2014թ Թուրքիայում մեծ շուքով նշվեց Մանազկերտի ճակատամարտում
տարած հաղթանակի 943-րդ ամյակը: Ալփարսլան անունը կրող 1071 թուրք
երիտասարդների մասնակցությամբ Մանազկերտի դաշտում բեմադրվեց
Մանազկերտի ճակատամարտը: Տոնի կապակցությամբ ելույթ ունեցավ
Էրդողանը և նշեց, որ այդ ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ
թուրքերի առջև բացվեցին դեպի Փոքր Ասիա տանող դռները և այդ
տարածաշրջանը դարձավ իրենց հայրենիքը: Իրավացի է Էրդողանը:
ӿӿ
ӿ
Մոնղոլ-թաթարների ճանապարհը դեպի Հայաստան բացեցին Միջին Ասիա
հասած և իսլամը տարածող արաբները: Արաբների առաջին արշավանքը դեպի
Հայաստան եղել է VII դարում:
Իսկ ի՞նչ էին անում Հայոց իշխաններն այդ դաժան ու պատասխանատու
ժամանակներում: Արդյո՞ք բերդեր էին կառուցում, բանակ վարժեցնում ու
պահում: Ո՛չ: Նրանք ողջ պատասխանատվությունը դրել էին քահանաների
աղոթքների ու Աստծո ողորմածության վրա: Նրանք իրենց հոգու «փրկության»
համար եկեղեցիներ էին կառուցում ու հարուստ գյուղեր նվիրում այդ
եկեղեցիներին: VIIդ հեղինակ Անաստաս վարդապետը գրում է, թե Համազասպ
Պահլավունի իշխանը կամեցել է ունենալ հայ իշխանների հովանավորությամբ
և հայ ուխտավորների նվիրատվություններով Երուսաղեմում պահվող
վանքերի ու եկեղեցիների ցուցակը: Անաստասը կազմում է IV÷Vդդ ընթացքում
Երուսաղեմում հայերի կառուցած 70 վանքերի ու եկեղեցիների ցուցակ: Ն.
Ադոնցն անմիջական կապ է տեսնում այս թվի և Գահանամակի 70
նախարարական տների միջև: Իմա՝ ամեն նախարարական տուն իր պարտքն է
համարել Երուսաղեմում վանք կամ եկեղեցի կառուցել և հոգալ եկեղեցին ու
հոգևորականներին պահելու ծախսերը:
Ու՞ր են հիմա այդ եկեղեցիներն ու վանքերը: Ավերակ դարձնելով Հայաստանը,
իրենք էլ դարձել են ավերակ: Իսկ բուն Հայաստանի տարածքում կառուցված
1000-ավոր եկեղեցիների ու վանքերի ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի: Այս մասին
Հայոց մեծերից շատերն են գրել (Լեո, Րաֆֆի և այլն):
Այդպիսին էր իրավիճակը նաև եղեռնից առաջ: 25.000 բնակիչ ունեցող Մուշում
հայեր էին 9000-ը և ունեին 8 եկեղեցի: Մուշի 16.000 մահմեդական
բնակչությունն ուներ 2 մզկիթ, որոնցից մեկը նախկինում եկեղեցի է եղել:
Վանի մոտ 40.000 բնակչության կեսն էր հայ, ովքեր Վանում և նրա
արվարձաններում ունեին 13 եկեղեցի: Վանի բնակչության մյուս կեսը՝
մահմեդականները, ունեին 4 մզկիթ: Բացեք «Հայաստանի եւ հարակից
շրջանների տեղանունների բառարան» աշխատությունը և կտեսնեք, որ նույն
պատկերն է եղել Հայաստանի բոլոր բնակավայրերում:
Արդյո՞ք հայերն ավելի մոլեռանդ հավատացյալներ էին քան
մահմեդականները: Անշուշտ ոչ: Արդյո՞ք Իսլամի հոգևորականները բավար
միջոցներ չունեին ավելի շատ մզկիթներ կառուցելու համար: Անշուշտ ունեին,
բայց նրանք հասկանում էին, որ դա միջոցների անիմաստ վատնում է: Այս
ամենը միայն մեր խաթարված ազգային հոգեվիճակի արդյունք է:
Եթե այդ 70 իշխաններից յուրաքանչյուրը մի բերդ կառուցեր ու գոնէ 500
զինվորից բաղկացած բանակ պահեր, ապա իրենց միացյալ ուժերով նրանք
նախ չեին թողնի որպեսզի Բյուզանդիան գրավի Հայաստանը, երկրորդ՝ միայն
իրենց ուժերով այնպես կջախջախեին թուրք-սելջուկներին, որ նրանք իրենց
ողջ գոյության ընթացքում կմոռանային Հայաստանի ճանապարհը:
Արդյունքում չէր լինի ոչ Թուրքիա, ոչ Ադրբեջան, ոչ եղեռն:
Ինչպես տեր Թոդիկն էր ճիպոտով խփում դասը չսերտած աշակերտին,
այնպես էլ պատմությունն է անընդհատ խփում մեր գլխին, երբ հաշվի չենք
առնում նրա դասերը: Այսօր շատ զգալի ու բազմազան են Հայաստանի գլխին
տեղացող այդ հարվածները: Իսկ մենք դեռ շարունակում ենք պատմությունից
դասեր չքաղել:
Անկախության այս 25 տարիների ընթացքում 100-ից ավել եկեղեցիներ են
կառուցվել ու կահավորվել Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում:
Որոշ մեծահարուստներ եկեղեցիներ են կառուցում իրենց դղյակների
բակերում: Քանի քանի միլիարդներ են ծախսվել և ի՞նչ օգուտ են տվել:
Ոչ մի օգուտ վնասից բացի:
Սրանք էլ իրենց նախորդների նման որոշ ժամանակ անց ավերակներ
կդառնան: Եւ այս պատկերի վրա կառավարությունն ուզում է բանակին
աջակցելու համար 80÷100 հազար դրամ աշխատավարձ ստացողներից 1000-
ական դրամ գանձել, կամ որ ավելի ճիշտ կլինի, ողորմություն հավաքել:
Մարդ չի ծնվում քրիստոնյա, մուսուլման կամ մեկ այլ կրոնի հետևորդ, բայց
մարդ ծնվում է որպես թուրք, հայ կամ հույն՝ կրելով իր մեջ իր նախնիների
գենը, տիպն ու տեսակը: Այդ իսկ պատճառով տեսակին հավատարիմ լինելը,
տեսակի պահպանման գործին նվիրվելն առավել բնական ու բանական է, քան՝
կրոնական գաղափարներին:
Չարիքի արմատը մեր մեջ է և նրա անունն է «քրիստոնեություն»:

You might also like